Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մայմեխ Սկի Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն. այն գերակա շահը, որ այսօր պետությունը պետք է ունենար ներդրումային ոլորտում հեռանկարային նախագծերի խթանման համար, ցավոք, չկա

Սեպտեմբեր 06,2018 15:57

«Մայմեխ Սկի Ռեզորթ» ՓԲԸ տնօրեն Մհեր Բաղդասարյանն անդրադարձել է օրեր առաջ Լոռվա մարզի Անտառաշեն գյուղի բնակիչների հետ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ընթացքում լեռնադահուկային ներդրումային ծրագրին առնչվող հարցերի քննարկմանը՝ մասնավորապես նշելով, որ տեղեկացված չեն եղել հանդիպման մասին, որպեսզի իրենք էլ ներկա լինեն և տեղում ներկայացնեն իրենց տեսանկյունը: Լրատվականների անդրադարձը նույնպես ներկայացվել է առանց «Մայմեխ Սկի Ռեզորթ» ՓԲԸ-ի տեսակետի:

Պարոն Բաղդասարյանը մասնավորապես նշեց, որ համայնքի բնակիչների հետ հանդիպել են մի քանի անգամ, քննարկել նախագիծը, իրագործման մեխանիզմը, բազմաբնույթ մարզային և համապետական ազդեցությունը թե՛ տուրիզմի, թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտի վրա, քննարկվել են գյուղացիների անշարժ գույքի ձեռքբերման տարբերակներ, սակայն չեն նշվել հստակ ժամկետներ, բուն առ ու վաճառքի գործընթացի շուրջ բանակցություններ և հստակ գնառաջարկներ, առավել ևս, վախի մթնոլորտ կամ սպառնալիքներ չեն եղել:

Պարոն Բաղդասարյանը հստակեցրեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թ. մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու նպատակով հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության մասին» թիվ 291-Ն որոշումներով հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում լեռնադահուկային կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին և «Մայմեխսկի ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ձեռք բերող), թույլատրվել է որոշման հավելվածում նշված կոորդինատներին համապատասխանող եզրագծի սահմաններում` 584 հեկտար, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

Պարոն Բաղդասարյանը ափսոսանքով հավելեց, որ այն գերակա շահը, որ այսօր պետությունը պետք է ունենար ներդրումային ոլորտում հեռանկարային նախագծերի խթանման համար, ցավոք, չկա:

«Մայմեխ Սկի Ռեզորթ» ՓԲԸ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930