Լրահոս
Օրվա լրահոսը

Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանությունների կողմից ներառվել հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում

Սեպտեմբեր 06,2018 15:08

Թուրքական «Belge» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, «Özgür Gündem» լրատվամիջոցի սյունակագիր հայտնի իրավապաշտպան, մտավորական Ռագըփ Զարաքօլուն Թուրքիայի իշխանությունների կողմից է ներառվել հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցանկում՝ «կարմիր ցուցակում»։ Այս որոշումը կայացվել է Զարաքօլուի՝ 7 տարի առաջ ունեցած ելույթի պատճառով հարուցված  քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեջ:

Թուրքիան  պահանջել է արտահանձնել ներկայումս Շվեդիայում բնակվող մտավորականին:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող Զարաքօլուն 2011թ. հոկտեմբերին կալանավորվել է վերոնշյալ մեղադրանքով, սակայն 2012-ի ապրիլին  ազատ  է արձակվել։  Իսկ 2013թ.-ին նա տեղափոխվել է Շվեդիա:

Թեմայի շուրջ Զարաքոլուն թուրքական «Evrensel» պարբերականին հղած նամակում, ասել է.

«Ըստ էության որոշ մարդկանց նորից անհանգստացրել են իմ հոդվածները, ինչպես նաև այն, որ ես շարունակում եմ աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը, խոսքի ազատությանը ու պաշտպանում եմ խաղաղությունը։ Թող անհանգստանան։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը»։

Հիշեցնենք, որ թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին:

Աղբյուր`    Diken/ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930