Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը պետք է վճարի 3400 եվրո

Սեպտեմբեր 06,2018 14:25

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի որոշում է կայացրել Դադայանն ընդդեմ Հայաստանի գործով:

Դատարանը միաձայն որոշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի (արդար դատաքննության և վկաների ներկա լինելու և քննելու իրավունք) խախտում է եղել:

Քրեական գործ էր հարուցվել հարստացված ուրանի Վրաստան մաքսանենգության հատկանիշով: Երկու մաքսանենգները դատապարտվել են Վրաստանում, իսկ Դադայանը՝ Հայաստանում, ըստ էության վրացական իշխանություններին տված վկայությունների հիման վրա:

Դատարանը մասնավորապես պարզել է, որ Դադայանի պաշտպանության իրավունքը զգալիորեն տուժել է, քանի որ հայկական դատարանը երբեք անձնապես չի լսել մաքսանենգներին: Վրաստանի իշխանությունները հրաժարվել են նրանց Հայաստան տեղափոխել, չնայած այն հանգամանքին, որ այդ վկաների հայտարարությունները եղել են միակ հիմքը, որի հիման վրա դատարանը կարող էր որոշում կայացնել արդյոք Դադայանը ներգրավվել է ռադիոակտիվ նյութերի վաճառքի մեջ, թե ոչ:

ՄԻԵԴ-ը վճռել է պարտավորեցնել Հայաստանին վճարել Գագիկ Դադայանին 2400 եվրո՝ ոչ նյութական վնասի համար և 1000 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930