Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե կարելի է քաղաքական հայտարարությամբ բանտից ազատել Շանթ Հարությունյանին, այլ ոչ թե դեմ տալ մի թուղթ, որ պարզապես քո դիմաց մի բան ենք շպրտում». Շահեն Հարությունյան

Սեպտեմբեր 06,2018 14:15

«Բաց ռեժիմ տեղափոխվելը ազատություն չէ»,- ՀՀ գլխավոր դատախազության առաջ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, նրա արդարացման եւ ազատ արձակման նախաձեռնության ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը:

Բողոքի ցույցը կազմակերպել է Նախաձեռնությունների ազգային կենտրոն (ՆԱԿ) հասարակական կազմակերպությունը:

Շահեն Հարությունյանի կարծիքով՝ 12 ժամ բանտում, 12 ժամ ազատության մեջ գտնվելը, շաբաթ կիրակի բանտում լինելն անգամ ֆիզիկական ազատություն չէ. «Մենք չենք պահանջում, որ Նիկոլ Փաշինյանը զանգի դատարան, ցուցումներ տա: Մենք ձգտում ենք արդարացման, եթե բարդ է ներկա իրավիճակում հասնել արդարացման, գոնե կարելի է քաղաքական հայտարարությամբ բանտից ազատել Շանթ Հարությունյանին, այլ ոչ թե դեմ տալ մի թուղթ, որ պարզապես քո դիմաց մի բան ենք շպրտում, դու վերցրու»:

Շահեն Հարությունյանը նաև տեղեկացրեց՝ շաբաթ օրը Շանթ Հարությունյանը ասուլիս կտա, բայց ժամը դեռ հստակեցված չէ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930