Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ ռեկտորը` իր դեմ նամակի եւ վերջին իրողությունների մասին

Սեպտեմբեր 06,2018 14:05

ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը բաց նամակ է հղել բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանին, որտեղ նրան բնորոշել է «աշխատանքից մշտապես ուշանալու սիրահար»: Նամակում ասվում է, որ ուշանալը դասախոսների ու ուսանողների համար խնդիրներ է առաջացնում, մինչդեռ ռեկտորն այդ առումով պարտաճանաչ չէ:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց տիկին Հարությունյանից: «Չեմ կարծում, որ այդ նամակում եղած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Տարբեր գործեր են լինում, ես սովորաբար եթե դրսում որեւէ գործ եմ ունենում, հանդիպումներ, խորհրդակցություններ, առավոտյան եմ գերադասում դա անել, որպեսզի հետո վերադառնամ համալսարան ու ներսուդուրս չանեմ»,- հայտնեց Կարինե Հարությունյանը:

Մեր հարցին` արդյոք իր դեմ ուղղորդում կա, ինչո՞ւ հենց հիմա սկսեցին խոսել իր ուշացումների մասին եւ ոչ թե ավելի վաղ, ռեկտորը այսպես պատասխանեց. «Երեւի պետք է գրողներին հարցնել»:

Նա նաեւ հավելեց. «Համալսարանում գործընթացներ են գնացել, ուսանողությունը ստորագրահավաք է իրականացրել «թավշյա հեղափոխությունից» հետո եւ լուծարել է խորհուրդը՝ նորը, ապաքաղաքականը ձեւավորելու միտումով: Հիմա երեւի ուսանողությունն էլ իր ձեւով պայքարում է դրա դեմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930