Լրահոս
Օրվա լրահոսը

Թղթե թիթեռներով ցույց՝ կառավարության դիմաց. «Ամուլսարն ասում է դուխով»

Սեպտեմբեր 06,2018 13:29

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարող բնապահպաններն այսօր իրազեկման միջոցառում իրականացրին՝ հանրությանը հիշեցնելով, որ հանքարդյունաբերությունը չի կարող ավելի գերակա համարվել մարդկանց առողջությունից եւ շրջակա միջավայրի պահպանությունից:

Ակտիվիստները կառավարության դիմաց պայթեցրին փուչիկներ, որոնց վրա գրություններ էին Ամուլսարի շահագործման «դրական միֆերի» մասին` «պատասխանատու հանքարդյունաբերություն», «միջազգային չափանիշներ», «տնտեսական աճ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/778212322349004/

Հիշեցնենք՝ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել՝ ոչ պատշաճ բնապահպանական փորձաքննություն կատարելու փաստի հիման վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ օրերս հայտարարել է, որ սպասում են միջազգային փորձագետների գնահատականներին:

Բնապահպան Անի Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ թեեւ հանքի միայն շինարարական աշխատանքներն են սկսվել, փոշու տարածումը զգալի է հատկապես Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչների համար. «Քանիցս «Լիդիան»-ի կողմից վնասվել են խմելու ջրի խողովակները: Խմելու ջրի որոշ աղբյուրներ չորացել են, այգիներ են հատվել»: Բնապահպանները մեջքին կապել էին թղթե թիթեռնիկներ՝ այդպես մատնանշելով, որ Ամուլսարի տարածքում կան բնաշխարհի՝ «Կարմիր գրքում» գրանցված ներկայացուցիչներ:

https://www.facebook.com/aravot.am/videos/322661315168779/

Անդրադառնալով տնտեսական զարգացման եւ ներդրումների, իսկ նախկինում՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե՝ Ամուլսարի բարձրության վրա դժվար թե թիթեռի բնակատեղի լինի, Անի Խաչատրյանն ասաց. «Երբ Արծվիկ Մինասյանը նախարար էր, ապօրինություններ է թույլ տվել: Նա «Լիդիան»-ի ծրագրերին թույլտվություններ է տվել: Նա մասնագետ չի ու չպետք է նման գնահատականներ տա»:

Հիշեցնենք՝ օրերս Մինասյանն ասուլիսում հայտարարել էր, որ իր պաշտոնավարման ժամանակ «Լիդիան»-ի՝ շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությունների փաստաթղթերում խախտումներ չեն եղել:

Օրերս էլ Ամուլսարի շուրջ իրավիճակին արձագանքել էր «Լիդիան Արմենիան»՝ կառավարությանը մեղադրելով https://www.aravot.am/2018/09/01/978224/ անգործության համար:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930