Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլու. «Ոչ ոք թող դիմացինին չխաբի. այս հարձակումների նպատակը Իդլիբը գրավելն է»

Սեպտեմբեր 06,2018 13:24

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանացի իր գործընկերոջ` Հայկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ շրջանում իրականացվող ռազմական գործողության մասին:

Չավուշօղլուն, անդրադառնալով Ասադի ռեժիմի երաշխավոր հանդիսացող երկրների՝ Իրանի և Ռուսաստանի հետ հանդպմանը, նշել է. «Այս հարցում ոչ ոք թող դիմացինին չխաբի, այս հարձակումների նպատակը Իդլիբը գրավելն է: Այս ամենը լուրջ ռիսկեր է պարունակում: Ամեն կողմից ողբերգություն է դառնալու: Այս ռադիկալ, ահաբեկչական խմբերը Թուրքիան չի բերել այստեղ: Եթե դեմ ենք այդ խմբերին, ինչու՞ Հալեպից, Արևելյան Ղուտայից, Հումուսից և նույնիսկ հարավից դրանց բերեցինք Իդլիբ:

Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան Ռուսաստանին հստակ հայտնել է, որ այդ ռազմական գործողությունները սխալ են, հատկապես՝ Թեհրանի գագաթնաժողովից առաջ:

Իսկ Հայկո Մաասը Թեհրանի գագաթնաժողովի հարցում Գերմանիայի աջակցությունն է հայտնել Թուրքիային:

«Պետք է օգնել Իդլիբի փախստականներին: Խոսել ենք, թե ինչպես ենք օգնելու: Թուրքիան այս հարցում մեր կարևոր գործընկերն է»- ասել է Մաասը:

Հիշեցնենք, որ ռուսական ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 5-ին հրթիռակոծել են Իդլիբ նահանգում Սիրիայի ընդդմիադիր ուժերի դիրքերը:

 

Աղբյուր`  Yenisafak

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930