Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ օգոստոսի 5-ին Նոր Գեղի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Վարդան Պապյանը:
Իր խոսքում մարզպետը ողջունեց օրեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրած, համայնքի արդեն նախկին ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանին՝ գնահատելով նրա ջանքերը` որպես վաստակավոր պետական գործչի:
Համայնքի նորանշանակ ղեկավար Վարդան Պապյանին ներկայացնելիս մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմեց նաև համայնքապետարանի աշխատակազմին և ավագանուն` ընդգծելով հարցերին պրոգրեսիվ բարեփոխումների դիտանկյունից նայելու կարևորությունը:
Համայնքի ղեկավարի ժ/պ-ն էլ կարևորեց այս մոտեցումն ու վստահեցրեց, որ իր բոլոր որոշումների հիմքում պետք է ընկած լինի ընդհանուրի շահը և պատրաստ է արդյունավետ փոխգործակցության ու կարճ ժամանակում գոնե մտածողության ու աշխարհայացքային հարցերում հեղափոխական քայլերի իրականացմանն ու տեսանելի արդյունքների ամրագրմանը:
Կոտայքի մարզպետարան