Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհրդարանի ինքնալուծարումն ամենաճիշտ ճանապարհը չէ». Սամվել Ֆարմանյան

Սեպտեմբեր 06,2018 12:26

Խորհրդարանը կարող է լուծարվել անգործության դեպքում, սակայն այսօր, նման իրավիճակ չկա: Այդ մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Քանի դեռ սահմանադրական փոփոխություններ կոչվածի գաղափարից զատ, միս ու արյուն ներկայացնող մեխանիզմ չկա, ես չեմ կարող կարծիք հայտնել: Խորհրդարանի ինքնալուծարման հետ կապված, ես կարծում եմ, որ դա ամենաճիշտ ճանապարհը չէ, նույնիսկ նախաձեռնողների տեսանկյունից, իրենց առջեւ դրված խնդիրների լուծման տեսանկյունից»,- ասաց Սամվել Ֆարմանյանը` հավելելով, որ սահմանադրական հիպոթետիկ փոփոխությունները, եթե չեն առնչվելու կառավարման համակարգի փոփոխությանը, ցանկացած կատարվող քայլ, որը նվազեցնելու է խորհրդարանի վարկը`վնասելու է պետությանն ու պետականությանը:

Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ խնդիրներն, այնուհանդերձ, պետք է լուծվեն քաղաքական ճանապարհներով: Խորհրդարանի անգործություն եւ երկրում քաղաքական ճգնաժամ ինքը չի տեսնում: Չի վիճարկում`ներկայիս խորհրդարանը չի արտացոլում հասարակական տրամադրությունները եւ հավելում է`եթե այդպես չլիներ, ապա խորհրդարանական մեծամասնությունը եւ գործադիր իշխանությունը կներկայացնեին նույն ուժը, ինչպես կառավարման համակարգն է ենթադրում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ անցումային արդարադատությունից: Սամվել Ֆարմանյանն ասաց`կարծիք հայտնել չի կարող, քանի դեռ հստակ տեսլականներ չկան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930