Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ի ամենակարևոր տեղեկությունն առաջին դասարանցիների քանակն է. «168 ժամ»

Սեպտեմբեր 06,2018 12:22

Այս տարի Կրթության նախարարությունը (համարյա բոլոր մյուս նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների նման) ավելի հրապարակային ու բարձրաձայն է գործում։ Հետևաբար՝ կրթության ու ուսումնական տարվա մեկնարկի լրահոսի մեջ հիմնականում նոր ու սպասվելիք փոփոխությունների մասին տեղեկատվությունն էր։ Թվեր ու վիճակագրություն համարյա չկար։ Մինչդեռ, իմ կարծիքով, սեպտեմբերի 1-ի ամենակարևոր տեղեկությունն առաջին դասարանցիների քանակն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկրի հանրակրթության ոլորտում սովորող աշակերտների թիվը բավական կայուն է։ Այն տատանվում է 364-369 հազար ցուցանիշի արանքում։ 2012թ. հանրակրթական դպրոցներում սովորում էր 368 հազար 700 աշակերտ։ Իսկ անցած տարի՝ 364 հազար 900 աշակերտ։

Վերջին տարիներին դպրոցների քանակն էլ էական փոփոխություններ չի կրում։ Հայաստանում կա մոտ հազար 435 դպրոց։ Պաշտոնական վիճակագրության համաձայն մեր երկրի բնակչության 63 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում։ Բայց դպրոցների քանակի ցուցանիշները համարյա հակառակ պատկերն ունեն։ Հանրակրթական դպրոցների մոտ 60 տոկոսը գործում է գյուղական համայնքներում։ Եվ սա հասկանալի է։ Հաճախ հնարավոր չէ փոքր գյուղական համայնքների աշակերտներին «պարտադրել» դպրոց գնալ հարևան գյուղ կամ բնակավայր։ Տարիներ շարունակ մեր երկրում նման վերաբերմունք չի հաջողվել ապահովել նախադպրոցական հաստատությունների պարագային։ Տեսեք, քաղաքային համայնքների նախադպրոցական հաստատություններում ընդգրկված է երեխաների 56 տոկոսը։ Իսկ գյուղական համայնքները չափազանց համեստ հնարավորություններ ունեն։

Գյուղերում բնակվող երեխաների միայն 16 տոկոսն է ընդգրկված նախադպրոցական հաստատություններում։ Դպրոցների պարագային այս անհավասարությունը կարծես հարթվում է։ Քաղաքներում կա 567 դպրոց։ Իսկ գյուղական համայնքներում՝ 865։ Հիմա՝ հարկավ, ժամանակն է հրապարակելու առաջին դասարանցիների քանակը։ Նախապես նշենք, որ Կրթության նախարարության թե նախկին, թե հատկապես նոր ղեկավարությունը միշտ էլ կասկածանքով է ընդունել դպրոցների հաշվետվություններն առաջին դասարանցիների (ու ընդհանրապես աշակերտների) քանակի մասին։ Պատճառը մեր օրերի հիմնական արտահայտություն դարձած «կոռուպցիոն ռիսկն» է։

Դպրոցները ֆինանսավորվում էին (կարծեմ հիմա էլ) աշակերտների քանակով։ Ուստարվա բյուջեն հաստատելուց հետո աշակերտների թվի փաստացի նվազումը դպրոցի տնօրենները հիմնավորելու «հնարքներ» ունեին։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930