Հարցազրույց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ
– Կան կարծիքներ, որ Մոսկվան ցանկանում է Մարտի 1-ի գործի փակում։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են այդ անհանգստությունների պատճառները. ի՞նչ է ցանկանում Մոսկվան կոնկրետ այս հարցում։ Որքանո՞վ այս հարցը կներառվի Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում։
– Վստահաբար կասեմ, որ Մոսկվայում կքննարկվի երկրորդ նախագահի հարցը, թեև չգիտենք՝ ինչպես կընթանա քննությունն այսուհետ։ Բայց ինձ թվում է, որ կոնսուլտացիաներ Մոսկվայի հետ տեղի կունենան։ Գուցե Մոսկվայի համար կան կարմիր գծեր Մարտի 1-ի բացահայտման հարցում, կան որոշ նուրբ հարցեր, որոնք պետք է շրջանցել։ Ուստի, կարծում
եմ, որ Մոսկվան միգուցե խնդրի հայկական կողմին որոշ դրվագներում ավելի զուսպ լինել։ Բայց չի պահանջելու փակել բացահայտման գործընթացը։
Չեմ կարծում, որ Մոսկվան լուրջ ճնշումներ է կիրառելու Փաշինյանի նկատմամբ, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցողից լուրջ վտանգներ չի զգում և լրջորեն անհանգստացած չէ։ Եթե Հայաստանը փորձի փոխել հայ- ռուսական հարաբերությունների ավանդական ընթացքը, ապա դա ոչ վաղվա, ո՛չ էլ մյուս օրվա հարց է. դրա համար երկար ժամանակ է հարկավոր։ Սա հաշվի առնելով Մոսկվան բավականին հանգիստ է Փաշինյանի հարցում։
– Այսինքն՝ Քոչարյանի շուրջ գործընթացները բավականին կարևոր են Մոսկվայի համար։ Ինչո՞ւ։ Մոսկվան պատրաստվում է աջակցե՞լ նրան իր առաջիկա քաղաքական ծրագրերում։
– Մոսկվան չի աջակցի Քոչարյանին, բայց Մոսկվայում կան մարդիկ, ովքեր նրան կօգնեն, որոշ քաղաքական գործիչներ նրան կտրամադրեն ռեսուրս, գումար, ԶԼՄ-ներում ներկայանալու հնարավորություն, դրանք բավականին ազդեցիկ մարդիկ են, բայց ես չեմ կարծում, որ դա որոշիչ է լինելու Քոչարյանի քաղաքական ծրագրերի համար։ Մոսկվան չի աջակցի ՀՀ երկրորդ նախագահին՝ հստակորեն հասկանալով, որ դա հայ-ռուսական հարաբերություններում անկայունության նոր բաղադրիչ է ներմուծելու, հատկապես այս հեղափոխությունից հետո, ինչը ոչ մեկի ծրագրերի մեջ չի մտնում։
Երկրորդ՝ ինչպես քիչ առաջ նշեցի, Փաշինյանը Մոսկվային այդքան էլ չի վախեցնում։ Պարզապես Քոչարյանի հարցում կան ազդեցիկ անձինք, ովքեր աջակցություն կցուցաբերեն։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում