Լրահոս
Օրվա լրահոսը

Կարագը Հայաստանում թանկացել է, թեեւ միջազգային շուկայում գինը նվազել է. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 06,2018 12:07

Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում կարագի մեկ կգ-ն 20-30 դրամով թանկացել է։ Թեեւ միջազգային շուկայում կարագի գինը նվազում է, Հայաստանում հակառակ երեւույթն է գրանցվում։

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ մեկ կիլոգրամ կարագի գինը միջազգային շուկայում այս տարվա հունվարի 2-ի դրությամբ նվազել է՝ կազմելով 4.2 դոլար։ Մինչդեռ Հայաստանում կարագի մեկ կիլոգրամը կազմում է մոտ 9 դոլար՝4.8 դոլարով ավելի միջազգային գնից։ Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում Նոր զելանդական տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր»-ը՝ 4640-4700 դրամով։ Մինչդեռ մի քանի օր առաջ Նոր զելանդական կարագի մեկ կգ-ն վաճառվել է 4280 դրամ, իսկ «Անքոր»-ը՝ 4610 դրամ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930