Դերասանուհի, նկարչուհի Նարե Հայկազյանը մոտ 12 տարվա բացակայությունից հետո ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան։ Դերասանուհին ապրելու եւ ստեղծագործելու է Գյումրիում։ Նարեի՝ հայրենիքը լքելու պատճառների, այստեղ իր հետ տեղի ունեցած անարդարությունների մասին ՀԺ-ն զրուցել է վերջինիս հետ։
– Ասացիք, որ 12 տարի բացակայելով միայն վերջին տարիներին եք սկսել գալ մի քանի ամսով մնալ։ Ինչ նպատակով էիք գալիս։
– Ես երբեք չեմ գնացել, պարզապես կար շրջան, որ ուղղակի չէի կարող այստեղ մնալ։ Ես շատ եմ խոսել այդ մասին, բոլոր դռները փակ էին ինձ համար այստեղ, երբ ես կորցրեցի իմ թատրոնը, իմ հարազատներին։ Որպես ստեղծագործող մարդ ամբողջ կյանքս նվիրել եմ թատրոնին, բայց եկավ մի պահ, որ ինձ համար տեղ չկար աշխատելու։
– Ընդմի՞շտ եք վերադարձել, թե հետ եք գնալու ԱՄՆ։
– էդ ԱՄՆ-ն միշտ կա (ժպտում է), բայց Հայաստան վերադառնալու համար հրավերի էի սպասում։ Դերասանը իր ներսում գաղտնի գիտի, որ կարող է նման բան լինել եւ մտածում է՝ վերջին հաշվով ինչու չեն հրավիրում, ումից են վախենում, իսկ այսօր դա տեղի ունեցավ։ Գյումրու թատրոնը միշտ անձի արժեվորում է ունեցել իր ներսում, այդ առումով մաքուր է դեռ, ազնիվ շնչառություն կա այստեղ, այ դրա համար էլ ես համաձայնվեցի լինել իրենց հետ։
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում