Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մի տեխնիկական բարդություն կա. առանց երկրորդ երեխայի 3-րդ, 4-րդը հնարավոր չէ ունենալ»

Սեպտեմբեր 06,2018 11:57

Այսօր կառավարության նիստի օրակարգում էր ներառված 2րդ երեխայի ծննդյան համար միանվագ 50 հազար դրամը եռապատկելու մասին որոշման նախագիծը։ Նախագիծը չհաստատվեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հետաձգել նախագծի ընդունումն, այն այսպես ասած՝ բարելավելու նպատակով: Նախագծի քննարկման ժամանակ վարչապետը կատակներ էր անում։

Երբ նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ասաց, որ որոշման նախագծի հիմքում ծնելիության խթանումն է եւ երկրորդ երեխայի ծնունդին պետք է վերաբերվել պատասխանատու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով դիմեց պաշտպանության նախարարին. «Պարոն Տոնոյան, ուզում էիք ասեիք՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի ու ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»:

Պաշտպանության նախարարն էլ վարչապետի կատակին ավելի լուրջ պատասխանեց, առաջարկելով. «Ես կողմնակից եմ ավելի շատ ուշադրություն դարձնել երրորդ ու չորրորդ երեխային»:

Փաշինյանը շարունակեց կատակել, նշելով. «Մի տեխնիկական բարդություն կա, որ առանց երկրորդի միանգամից երրորդ ու չորրորդ հնարավոր չի ունենալ, եթե ինովացիոն տեխնոլոգիաները նման հնարավորություն չեն տա»:

Նիստի մասնակիցները դադարեցին ծիծաղել այդ հումորների վրա, երբ առաջարկվեց զույգ երեխայի դեպքում գումարը կրկնապատկել: Վարչապետն ասաց ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր ունեն երկրորդ երեխան:

Հետո իրար չէին հասկանում, թե երկրորդ ծնունդը եթե զույգ է լինում, գումարը որքան պետք է կազմի՝ հաշվարկվելու է երրորդ երեխային միանվագ տրվող 1 մլն դրամո՞վ, թե՞ ոչ:

Առաջարկվեց նախագիծը հետաձգել, առաջարկությունները ավելի հստակեցվելու համար:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930