«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է գեներալ Արթուր Աղաբեկյանը:
– ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել ինչ-որ հյուրասիրությունների եւ ծառայությունների մասով։ Ինչի՞ մասին է խոսքը։
– Պետք է մերժեմ այդ հարցի պատասխանը, որովհետեւ, ի վերջո, քննչական ծառայությունը քննություն է անցկացնում, պետք է դեռ հարցաքննվեն վկաներ, այլ ներգրավված անձինք, դրա համար յուրաքանչյուր խոսքս բխելու է իմ ցուցմունքից։ Չեմ ուզում բացել այդ ամենը, բայց վստահեցնում եմ, որ այդ ծրագրերն ու արտահայտությունները իրականացրել եմ «Մարտիկ» հիմնադրամի ռեսուրսներով, գումարներով, որոնք ձեւավորվել են մայր գումարի տոկոսներից, եւ իրականացրել եմ բացառապես կանոնադրության շրջանակում։
– Ամեն դեպքում ՔԿ-ն տարածում է հաղորդագրություն, որ տվյալներ են ձեռք բերվել, իսկ Դուք հակառակն եք պնդում, եւ վստահեցնում ենք, որ առաջադրված մեղադրանքը չեք ընդունում։ Հետագան ինչպե՞ս եք պատկերացնում։
– ՔԿ-ն իրականում, հարցաքննությունը, փաստերի մակերեսային ուսումնասիրությունը, քանի որ ինձ ընդամենը հարցաքննելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել, շատ դժվար բան է։ Առավել եւս, մինչեւ ինձ հարցաքննելը ՔԿ-ն նաեւ փաստաթղթային ուսումնասիրություններ է կատարել, եւ փաստի առթիվ ինձ մեղադրանք է առաջադրված որպես բացառապես իմ իրավասության շրջանակներում, իմ գործողությունների համար։ Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը եւ պետք է հնարավորություն ընձեռնեմ քննչական կոմիտեին իմ ցուցմունքներով ու մանրամասնելով ամեն ինչ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում