Օրերս գտնվում էի Ռուսաստանի Դաշնությունում, Ռոստով քաղաքում, երբ հայտնի ռուսական հեռուստաընկերությամբ հերթական անգամ արմանք-զարմանք մտքեր էր սփռում, հոխորտում ու արդարանում, իրեն դարի քաղաքական գործիչ երևակայում, այսօր արդեն մեղադրյալի կարգավիճակում գտնվող, Ռոբերտ Քոչարյանը, ում կառավարման տասը տարիների թալանն ու ավերը, քաղաքական հաշվեհարդարները դեռ թարմ են յուրաքանչյուրիս մտքում:
Բնականաբար, իր պաշտոնական դիրքից օգտված, միլիարդների ունեցվածք կուտակած Քոչարյանն այսօր պետք է շռայլորեն վարձատրի այն քաղաքական գործիչներին, փաստաբաններին, քաղաքագետներին ու լրատվամիջոցներին, որոնք փորձում են օգտակար լինել՝ սեփական հանցագործությունները կոծկելու և վերարտադրվելու ճանապարհին:
Թեմայի և ներքաղաքական այլ զարգացումների մասին՝ տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ