Արցախի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ։ Արայիկ Հարությունյանի հնարավոր թեկնածության եւ ընդդիմադիր ուժերի հնարավոր քայլերի շուրջ ՀԺ-ն զրուցեց Արայիկ Հարությունյանի հետ:
– Պարոն Հարությունյան, մամուլում ակտիվորեն քննարկվում է, որ Արցախյան էլիտան նախնական համաձայնության է եկել ԱՀ հաջորդ նախագահի թեկնածության շուրջ, շոշափվում է հենց ձեր անունը։
– Մամուլում նման քննարկումները ես ավելի շատ կպայմանավորեի նախագահ Բակո Սահակյանի այն հայտարարությամբ, որ 2020թ. կայանալիք ընտրություններին ինքը չի առաջադրվելու։ Բնականաբար, մեծ հետաքրքրություն է առաջացել, թե ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը։ Կարող եմ ընդամենը ասել, որ որեւէ համաձայնություն ոչ միայն չկա, այլեւ վաղ է այդ թեմայով որեւէ քննարկման մասին խոսելը։ Այսօր մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Արցախի ներքին եւ արտաքին առաջնահերթ հիմնախնդիրների լուծման վրա։
Իսկ որպես առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար՝ ես կարծում եմ, որ ընտրություններում մեր եւ ողջ իշխանությունների առաջնահերթ խնդիրն է՝ ապահովել ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների կազմակերպումը։ Թե ով կդառնա հաջորդ նախագահը եւ որ քաղաքական ուժը որքան ձայն կստանա, կորոշի արցախցի ընտրողը։
– Պատրաստվո՞ւմ եք առաջադրվել, ունե՞ք նախագահի պաշտոնի հավակնություններ։
– Քաղաքականության մեջ ինձ համար անընդունելի են վաղաժամ
հայտարարությունները։ Բնական է, որ իմ գլխավորած կուսակցությունն իր ծանրակշիռ մասնակցությունն է ունենալու թե՛ ԱԺ եւ թե՛ նախագահական ընտրություններին։ Կգա ժամանակը, եւ մենք քաղաքական որոշում կկայացնենք մասնակցության ձեւաչափի վերաբերյալ։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում