Էլիստայում ավարտվող բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք անդամ պայքարելու է չեմպիոնի տիտղոսի համար: Ավելի վաղ եզրափակիչ մտած Ժորժիկ Մարությանին (56 կգ քաշային կարգ), Հենրիկ Սարգսյանին (91 կգ) միացել է նաեւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, որը կիսաեզրափակչում պարտության է մատնել բելառուսցի մրցակցին:
Այսպիսով, Հայաստանի երեք բռնցքամարտիկներ պայքարելու են ուսանողների աշխարհի չեմպիոնի կոչման համար: Իսկ մինչ այդ, Անուշ Գրիգորյանը 51 կգ քաշային կարգում արժանացել էր բրոնզի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ