Հեղափոխությունից հետո նշանակված պաշտոնյաների մեջ կան այնպիսիք, որոնք ակնհայտորեն իրենց տեղում չեն: Ինձ թվում է՝ վարչապետը դա շատ լավ հասկանում է, պարզապես «անցումային շրջանի» առանձնահատկությունները որոշակի սահմանափակումներ են մտցնում: Այդ մարդիկ, հավանաբար, մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրենց պաշտոնը «կգլորեն», իսկ հետո կզբաղվեն այլ գործերով:
Բայց այստեղ ուզում եմ գրել մեկի մասին, որն, իմ կարծիքով, իր տեղում է՝ ի հեճուկս նրա հասցեին հնչող քննադատության: Խոսքը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի մասին է: Ինձ թվում է՝ քննադատության հիմնական աղբյուրը մեր մտածողության սահմանափակությունն է, կարծրատիպերը, ինչպես նաեւ խորհրդային շրջանից եկած ավանդույթները: Մեր ուղեղում մի պատկերացում կա, որ պաշտոնյան պետք է լինի 50-ն անց տղամարդ, ցանկալի է՝ պատկառելի փորով, «կյանք տեսած», կոռուպցիոն գործերին մասնակից, բայց միաժամանակ՝ «ազգի մասին մտածող»: Ինչպես առաջներում էին ասում՝ крепкий хозайственник: Եվ հանկարծ՝ 30 տարեկան աղջիկ, նուրբ կազմվածքով, ուսանողական ուսապարկը մեջքին, համեստ, բարյացակամ՝ այդ ամենն, իհարկե, հակասում է մեր ավանդական պատկերացումներին: Բայց ես համաձայն եմ այն մեկնաբանների հետ, որոնք ասում են, որ այս տարվա ապրիլին ավարտվել է «հետխորհրդային» դարաշրջանը: Մեր պատկերացումները նույնպես, հետեւաբար, պետք է դուրս գան տասնամյակների կարծրատիպերից:
Տաթեւիկն ավարտել է եւ կոչումներ է ստացել Եվրոպայի առաջնակարգ բուհերում, աշխատել է շատ լուրջ ավիացիոն ընկերություններում, ունի լայն կապեր եւ հետաքրքիր գաղափարներ: Ինչ մնում է ղեկավարելու ունակությանը, ապա այստեղ նույնպես պետք է ասեմ՝ ղեկավարելն այսօր բռունցքը սեղանին խփելով ու ուշունց տալով չի, դա, առաջին հերթին, թիմը համախմբելու եւ թարմ գաղափարներ առաջ բերելու արվեստ է: Իսկ հայաստանյան իրականությանը ինտեգրված չլինելը որքան «մինուս» է, այնքան էլ «պլյուս». մեր իրականությունը, մանավանդ բյուրոկրատիայի մասով, այնքան էլ պայծառ չէ: Այնպես որ, կարծում եմ, դա հաջողված փորձ է, եւ հետագայում կառավարությունը պետք է ավելի շատ ներգրավի երիտասարդների՝ հատկապես նրանց, ովքեր ապրել եւ աշխատել են արտերկրում ու ցանկություն ունեն ծառայելու մեր պետությանը:
Ինչ մնում է լեզվին: Այո, իր կյանքի գերակշիռ մասը Հայաստանում չապրելով՝ Տաթեւիկը խոսում է «կենցաղային»՝ ոչ պաշտոնական, ոչ այնքան գրական հայերենով: Լեզվի վրա իսկապես պետք է աշխատել: Բայց մենք գիտենք մարդկանց, որոնք տասնամյակներով այստեղ են ապրում եւ շարունակում են խոսել օտար լեզուներով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան չնեղանաք ձեր մոտել սովետական մյուս ստերեոտիպնա, թե եթե մարդը դրսումա սովորել ուրեմն անպայման շատ ուժեղ դեմքա:
Կոպենհագենի բիզնես դպրոցը առաջնակարգ բուհ չի ու անգամ մոտ չի:
Ինչ որ ավիանկերությունում մի քանի տարի տոմս վաճառելը դեռ բան չի նշանակում:
Երիտասարդներ միշտել եղել են: Պատերեազմի ժամանակ շատերը երիտասարդ էին ու հաղթեցին պատերազմը մինչդեռ Տաթևիկի ընտանիքը երկրի համար դժվար պահին փախավ:
Մեզ պետք չեն լայն օրվա ընկերներ:
Խիստ անհրաժեշտ է ազատվել սովետա-ռուսական տիպի ղեկավարի կարծրատիպից՝ վերևից խոսող, կաշառակեր: Որևէ ոլորտ կառավարելու մեջ կարևոր է մարդու կոմունիկացիոն-հաղորդակցման-շփման կուլտուրան, որը Տաթևիկ Ռևազյանի մոտ շատ բարձր է: Նա առավել ևս հաջողվելու է, քանի որ ոլորտում ահավոր բարձր-բացառիկ աճ է տեղի ունենում:
Անձը չեմ ճանչնար, առաջին անգամ եմ լսում իր մասին: Շնորհաւոր լինի իր պաշտօնը, եւ յաջողութիւն իրեն:
Միայն թէ, մի բան ջանացէք հասկանալ՝ Արեւմուտքի «առաջնակարգ բուհերում» ուսում ստացած հայը, եթէ Արեւմուտքում այդ ուսման համապատասխան գործ գտնէ, իր կոչման ոլորտում՝ Արեւմուտքի մէջ լուրջ ասպարէզի հնարաւորութիւն ունենայ, նա չ’երթար/չի վերադառնար Հայաստան, այդտեղ աշխատելու եւ ապրելու համար: Սա պարզ իրականութիւն է:
Հետեւաբար, նուազագոյնը ու մեղմագոյնը ասելու համար՝ արեւմտեան աշխարհում իրենց ուսման համապատասխան ու արժանի գործ չգտնողներն են որ Հայաստանում տեղաւորվում են պաշտօնների վրայ: (Ինչ որ ամէն դէպքում լաւ բան մըն է Հայաստանի համար, նկատի ունենալով այդտեղի այժմու ուսումնական եւ արհեստավարժական տակաւին ափսոսալիմակարդակը. բայց լաւապէս հասկանանք թէ ճիշդ ինչ է կատարվում: )
H.Ch. you’re only partially right.
As (pleasantly) surprising as it may sound, there is also an elite moving to Armenia. Granted, not many (especially when compared to the number of those leaving), but it’s there and I’ve met some of them. Graduates from MIT, LSE, Berkeley, Columbia, McGill, etc who could easily find good work in the west have relocated to Armenia. These people are not ‘second class’ westerners, or people ‘recycling’ themselves in Armenia, I would instead say that they are in search of meaning and authenticity (as cliché as it may sound), and a small number is also driven by patriotic reasons. Tatevik is one of them.
This has always been the number one reason of repatriation (after seeking refuge, ex. Syrian Armenians). Remember all the generals who came to Armenia in the early 90s from all corners of the collapsed soviet empire to shape the Armenian army. They were not second class officers, they came out of patriotism.
P.S. my Armenian fonts are not working
Dear Aha, I am quite familiar with that patriotism – and philosophical concept -. I, like many others, experienced it 20-25 years ago… Alas, it does not resist to certain realities. But of course, everyone has to have his/her own experience, hopes, evolution. In any event, unless there is a truly significant, massive, organized and systematic “repatriation” of western Armenians (and not only professionals…) into Armenia, those few exemples you are referring to cannot have a real impact on the destiny of that country. But it’s better than nothing, I guess. (I know, nobody wants to hear such things nowadays, but what can I do… Age and experience do not necessarily amount to wisdom, so, I am still talking more than I should… Good luck to Datevik and all similar idealists. Godspeed.
I know you’re well intentioned, best 😉
Պարոն Աբրահամյան
ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Իսկ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.6 հոդվածի համաձայն պաշտոնատար անձանց եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելը պատժվում է տուգանքով:
Եթե նախկինում նման հայերենին չտիրապետող պաշտոնյաներին չեն պատժել, չի նշանակում որ նոր իշխանությունն էլ պիտի նույնը անեն: Վերացեք ոչ միայն սովետական, այլ ԲԱ ՈՐ ՆԱԽԿԻՆՆԵՐԸ… մերժելի կաղապարից:
Իսկ Տաթեւիկ Ռեւազյանը չի ճանաչում եւ հասկանում Հայաստանը ոնց կարող է օգուտ տալ:
«Իսկ Տաթեւիկ Ռեւազյանը չի ճանաչում եւ հասկանում Հայաստանը ոնց կարող է օգուտ տալ: »
թերեւս հենց Հայաստանը լաւ չճանաչելու եւ չհասկանալու շնորհիւ է որ նա կարող է օգտակար լինել այդ երկրին…
այլապէս, սկսելու համար, նա արդէն իր ծառայութիւնը չէր տրամադրէր Հայաստանին… ապա, իր պատկերացուցած/երազած Հայաստանի հիման վրայ աշխատելով, իր նմանները կարող են երկրի ցաւալի իրականութիւնը բարձրացնել դէպի աւելի լաւը…
Մի հարցել կա, եթե մեր նպատակը ուղղակի արևմտյան առաջնակարգ բուհերում սովորած մարդկանցով պետական բարձր պաշտոնները համալրելնա:
Էտ դեպքում բերեք տենց սահմանափակումել չդնենք որ անպայման հայ լինի:
Կարելիա մրցույթ հայտարարել ու ասենք չինացի գտնել, որ նույն Ռևազյանից ավելի առաջնակարգ բուհումա սովորել ու աշխատանքային փորձնել ավելի հարուստա: