Լրահոս
Օրվա լրահոսը

Երթեւեկում են ավտոբուսի պատուհաններից կախված

Սեպտեմբեր 06,2018 14:30

Երեւանում հասարակական տրանսպորտով երթեւեկելը կյանքի համար վտանգավոր է: Շատ երթուղային տաքսիներ այն աստիճանի են մաշված, որ թվում է, թե երթեւեկության ընթացքում մեքենան երկու կես կլինի:

Քաղաքային իշխանությունը գազելների մի փոքր մասը փոխարինեց ավտոբուսներով, բայց դրանք քիչ են, եւ որոշ ժամերի ուղեւորներն այնքան շատ են լինում, որ կիսով չափ ավտոբուսների բաց պատուհաններից դուրս եկած են երթեւեկում: Ահավասիկ լուսանկարում պատկերված դրվագը. այնպիսի տպավորություն է, կարծես 90-ականներն են:
Առաջիկայում քաղաքային իշխանության համար ընտրապայքար է լինելու, եւ սպասվում է, որ ի թիվս այլ խոստումների՝ թեկնածուները ժամանակակից եւ արժանապատիվ տրանսպորտային միջոցով երթեւեկելու մասին խոստումներ կտան երեւանցիներին: Նախկին իշխանությունն էլ քաղաքացիներին «կերակրում էր» նման խոստումներով, նույնիսկ հավաստիացնում, թե նման ծրագիր կա արդեն: Այդ ծրագիրը, սակայն, իրականացնելու ուղղությամբ առայժմ որեւէ էական քայլ չի նկատվում:

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

05.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել