Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որն այս տարի ավելի վաղ համոզել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներում շնորհել ազատազրկման մեջ գտնվող սևամորթ կնոջը, դարձյալ մուտք է գործել Սպիտակ տուն հերթական պաշտոնական հանդիպման համար, հաղորդում է Bloomberg-ը:
Մասնավորապես հաղորդվում է, որ Քարդաշյանը մասնակցել է բանտային ոլորտում բարեփոխումների մասին լսումների, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշները:
«Քննարկումը հիմնականում կենտրոնացած է եղել այդ գործընթացի բարելավման ուղիների վրա, որպեսզի արժանի գործերը արդար քննության ենթարկվեն»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ