Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Ռենե Պաուրիչը Ազգերի լիգայի՝ Հայաստանի ընտրանու հետ վաղը կայանալիք հանդիպումից առաջ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ թեեւ խաղալու են մրցակցի հարկի տակ, սակայն ակնկալիքներ ունեն:
«Գիտենք՝ հեշտ չի լինելու: Մանրամասն վերլուծել ենք Հայաստանի հավաքականի խաղը: Շատ լավ, հարձակողական թիմ է: Հիմնականում փորձելու ենք պաշտպանվել, բայց փորձելու ենք նաեւ պաշտպանությունից դուրս գալ եւ հարձակման անցնել:
Հայաստանը շատ բարդ մրցակից է եւ Մակեդոնիայի հետ միասին խմբում կարեւոր թիմերից է: Հետեւաբար, սկիզբն էլ է բարդ մեզ համար: Շատ բարդ խմբում ենք հայտնվել», – ասաց Պաուրիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ