Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական կրթություն՝ հավասար իրավունքներ

Սեպտեմբեր 05,2018 22:22

2014-ին ԱԺ-ն ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը. «ՀՀ բոլոր դպրոցները մինչ 2025 թվականը պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն»:

Այս համակարգի նպատակն այն է, որ բոլոր երեխաները պետք է սովորեն հավասար պայմաններում, ինչը կբացառի նաև խտրականությունը:

Սակայն ինչքանով է արդյունավետ նման տարբերակով կրթել երեխաներին և ներկայումս ինչ դժվարություններ կան: Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ զրուցելով «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանի հետ:

«Ներառական կրթությունը դինամիկ զարգացող գործընթաց է և ժամանակ է պետք,որպեսզի այն իր տեղը գտնի կրթական համակարգում: Քանի որ այն Հայաստանում նոր է կիրառվում, դեռևս կան թերացումներ, իրականացման հետ կապված դժվարություններ, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի»,- նշեց Սերյոժա Օհանջանյանը:

Նա նշեց, որ հնարավոր չէ կազմել այնպիսի ծրագիր, որը հարմար լինի բոլորին. ամեն երեխա իր պահանջներն ունի:

Նաև հավելեց, որ սա Հայաստանի ձեռբերումներից մեկն է կրթական համակարգում:

Ներառական կրթական համակարգում աշխատող ուսուցչուհիներից մեկը, որն անձնական պատճառներն ունենալով՝ չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց. «Միանշանակ սկզբնական շրջանում դժվար է նման ձևաչափով աշխատելը, քանի որ երեխաները տարբեր են նրանց հնարավորությունները նույնպես, ինչպես նաև այս ձևով աշխատելու պրակտիկայի պակաս կա, սակայն ժամանակի ընթացքում բոլոր դժվարությունները հարթվում են»:

Աշտարակի Պ. Պռոշյանի անվան ներառական դպրոցի հոգեբան Մարգարիտա Ազիզյանն էլ նշեց հետևյալը. «Չենք թողնում, որ երեխաները որևէ տարբերություն զգան, թեև առանձին պարապմունքներ ենք անցկացնում նրանց հետ: Ցանկանում եմ նաև նշել, որ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին համադասարանցիները ոչ թե խղճում են, այլ պարզապես ավելի ուշադիր են»:

Հոգեբանը նաև նշեց, որ այս համակարգի առավելություններից է այն, որ առողջական խնդիրներ ունեցող երեխաները ավելի հեշտ են ինտեգրվում առողջ միջավայր, իսկ մնացած աշակերտներն էլ ավելի բարի են դառնում:

Ըստ «Բոլորակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար նախատեսված հարթակի, 2014թ. դրությամբ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով Հայաստանում գործում է 139 ներառական դպրոց Երևանում և մարզերում:

Աննա Ղուկասյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930