Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյան. «Այս մի քանի օրը ես ֆուտբոլիստների մեջ կրակ եմ տեսել»

Սեպտեմբեր 05,2018 19:25

Լիխտենշտեյնի ընտրանու հետ վաղը կայանալիք հանդիպումից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են:

«Վերջին երկու ընկերական խաղերից հետո ես ասել էի, որ ուզում եմ ֆուտբոլիստների մեջ կրակ տեսնել ու տեսել եմ: Հուսով եմ, որ նույնը կտեղափոխվի խաղադաշտ: Մարզչական կազմի կարծիքն այն է, որ մենք հավաքական հրավիրել ենք ֆուտբոլիստների այս պահին օպտիմալ կազմ: Նախորդ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ չկան թույլ մրցակիցներ եւ Ազգերի լիգայի ամեն մի հանդիպում մեզ համար փոքր եզրափակիչ Է: Պետք է ուսումնասիրել մրցակիցներին, սահմանափակել նրանց ուժեղ կողմերը: Այսպես վարվելու ենք բոլոր մրցակիցների հետ եւ աշխատելու ենք բոլոր խաղերը հաղթել:

Ինչ վերաբերում է վնասվածքներին, մենք մի փոքր խնդիր ունենք: Մհեր Մկոյանն առաջիկա երկու խաղերին չի մասնակցի: Հավանական է՝ նա ծնկի վիրահատության ենթարկվի: Մենք շատ էինք ցանկանում հրավիրել Յուրա Մովսիսյանին, ու ափսոսանք կա: Մնացած ֆուտբոլիստները պատրաստ են: Ճիշտ է, դիսբալանս կա, որովհետեւ որոշ ֆուտբոլիստներ իրենց ակումբներում խաղալու շատ ժամանակ ունեն, ոմանք՝ քիչ, բայց ամենակարեւորը հոգեբանությունն է: Երկու-երեք օր ես ֆուտբոլիստներին տեսա մարզումներում»:

Aravot.am-ի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ չնայած ցանկությանը, Մովսիսյանը չհրավիրվեց, Վարդան Մինասյանը պատասխանեց. «Ես նրա հետ միշտ կապի մեջ եմ: Վերջին անգամ մոտ 10օր առաջ եմ հեռախոսով հետը զրուցել: Նա մինչեւ վերջին պահը ակումբ էր փնտրում: Յուրային ասել եմ՝ որ պահին ակումբ գտնի եւ հասցնի երկու խաղ անցկացնել, միանշանակ հրավիրվելու ես, որովհետեւ ինձ շատ ես պետք: Մի բան էլ. Փառք Աստծո, ինքը շատ արագ է վնասվածքից ապաքինվել:

Հուսով եմ, ակումբ կգտնի եւ հաջորդ երկու խաղերում հավաքականին կօգնի»:

Մեր հաջորդ հարցին, թե մի քանի օր առաջ ըստ ֆուտբոլիստների, դուք իրենց ասել եք, թե նախապատրաստվելու շատ քիչ ժամանակ կա: Ինչ նախատեսում էր, հասցրե՞լ է իրագործել այս մի քանի օրում, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Մեր մոտ հիմա ոչինչ կիսատ չէ: Պետք է հասցնեինք պաշտպանության, հարձակման վրա: Այո, ժամանակը կարճ էր, բայց մենք միմյանց վաղուց ենք ճանաչում, թեեւ թիմն ինձ համար 60 տոկոսով նոր է: Բայց հավաքից հետ ես նրանց ավելի լավ ճանաչեցի ու ոչ մի խնդիր չեղավ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930