Սեպտեմբերի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերին Երևանում կայանալիք իրադարձություններին՝ նախագահ Մակրոնի՝ Հայաստան պետական այցին, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական ընթացքին առնչվող հարցեր:
Անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցությանը:
ՀՀ ԱԳՆ