Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքը, հարուցվել է քրգործ

Սեպտեմբեր 05,2018 18:06

2018թ. փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել՝ իր հրավերով Երևանի քաղաքապետարան այցելած լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ:

2018թ. մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշում էր կայացրել՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Սույն գործի դատաքննությունն իր շարունակությունն էր ունեցել ՀՀ գլխավոր դատախազությունում, այնուհետև՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ  թիվ ԵԴ/0123/11/18 գործի շրջանակներում բողոքն ամբողջությամբ մերժվել էր՝ անհիմն և չհիմնավորված  լինելու պատճառաբանությամբ:

Սույն որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 31-ին բավարարել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքը, հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ակնկալում ենք, որ Տարոն Մարգարյանն ու Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը կներգրավվեն որպես մեղադրյալներ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930