Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կանխել ենք դեպք, երբ ուզում էին զորակոչել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողին». Դավիթ Սանասարյան

Սեպտեմբեր 05,2018 18:01

Ամառային զորակոչի ընթացքում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հավաքակայանում կազմակերպչական բնույթի խախտումներ են եղել: «Կոռուպցիոն ռիսկերը մեծ են: Դրա մասին կհայտարարենք՝ նախարարի կարծիքը լսելուց հետո: Կարծում եմ՝ հաջորդ զորահավաքում այդ ռիսկերը կբացառվեն»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Օրինակ, զորակոչի ժամանակ կանխել ենք դեպք, երբ առողջական խնդիր ունեցող երիտասարդին ցանկանում էին զորակոչել. ծնողն էր դիմել մեզ: Պահանջել ենք կրկնակի ստուգում անցկացնել: Պարզվել է, որ նա պետք է հոգեբուժարանում բուժում ստանար, ոչ թե զորակոչվեր»,-մասնավորեցրեց Դավիթ Սանասարյանը:

Նա շեշտեց, որ ՊՆ-ն չի կարող իրենց համար թիրախ լինել. «Այդպիսիք կարող են լինել միայն կոռուպցիոներները: Ինչպես գիտեք, ՊՆ-ում քրեական գործերի թիվն աճում է»:

Ապա Սանասարյանը տեղեկացրեց, որ ՊՆ-ին առաջարկներ են ներկայացրել. «Կարծում ենք՝ զորահավաքն այլ կերպ պետք է կազմակերպվի, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեցվեն: Առաջիկայում այդ նպատակով քննարկում կունենանք ՊՆ-ում»:

https://www.facebook.com/aravot.am/videos/470901390058393/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարինե says:

    Ապրես ողջունելի է։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930