Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանն իրավապահներին չի հրահանգել գործողություններ անել լուսադեմին՝ ցուցարարների դեմ». Պաշտպան

Սեպտեմբեր 05,2018 17:46

«Այդ հաղորդագրությունից պարզ չէ, թե երբ են կեղծվել փաստաթղթերը՝ 2008թ. փետրվարի՞ն, թե մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությանն այն մասին, որ Մարտի 1-ի գործով նոր քրեական գործ է հարուցվել, ասաց ՀՀ երկրորդ նախագահ, գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը:

Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ-ի, մարտի 1-ի լուսադեմին հազարից ավելի ոստիկաններ ցրել են ցուցարարներին, մինչդեռ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հետագայում կեղծվել և շրջանառության մեջ են դրվել փաստաթղթեր այն մասին, որ ցուցարարների մոտ զենք-զինամթերք է եղել:

«Եթե փետրվարի մասին է խոսքը, ապա կարծում եմ՝ այդ քրեական գործը չպետք է հարուցվեր՝ վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով: Բայց չեմ ուզում հիմա մեկնաբանել այդ գործը, քանի դեռ դրանում մենք չունենք կարգավիճակ»,-նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը:

Արամ Օրբելյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ առնչություն չունի իրավապահներին ցուցարարներին ցրելու հրաման տալու հետ, բայց դա չի նշանակում, թե նոր հարուցված այդ քրեական գործը չի առնչվում Մարտի 1-ի գործի հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Ռոբերտ Քոչարյա՞նն է իրավապահներին հրամայել լուսադեմին ցրել ցուցարարներին» (այդ գործողությունների հետեւանքով հարյուրավոր քաղաքացիներ են վիրավորվել): Արամ Օրբելյանը բացասական պատասխան տվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930