Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում թանգարանի շենքի փայտե պատշգամբը քանդվել է (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 05,2018 16:47

Դիլիջան քաղաքի բնակիչ, ֆեյսբուքյան «Դիլիջան» խմբի համակարգող Արթուր Ղազարյանն այդ խմբում տեղադրել է Երեւանի ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի փայտե քանդված պատշգամբի լուսանկարները, գրելով. «Մի քանի որ առաջ Երևանի Ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի շենքի հետ դժբախտություն պատահեց, այլեւս չկա թանգարանի շենքի Կալինինի փողոցին նայող փայտե գեղեցիկ ու վեհ բալկոնը։ Դեպքի հետ կապված մի քանի վարկած կա․քանի որ ես դեպքի պահին այդտեղ չեմ եղել, չգիտեմ՝ իրականում ինչ է եղել, բայց փաստը մնում է այն, որ այդ բալկոնը էլ չկա։ Թանգարանի շենքը ՀՀ կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է։ Անցյալ տարի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի այցից հետո ոչինչ չփոխվեց։ Նոր նախարար Լիլիթ Մակունցը դեռ Դիլիջան պաշտոնական այց չի կատարել, բայց հուսով եմ՝ շուտով կկատարի այց ու անպայման կայցելի մեր գեղեցկուհի թանգարան։

Հ․Գ․ իսկ կարո՞ղ է մի օր էլ զարթնենք ու տեսնենք շենքը լրիվ փլվել է» ։

Դեպքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարեցինք Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի եւ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարներին, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Ակնկալում ենք խնդրի վերաբերյալ մշակույթի նախարարության պարզաբանումը;

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ Արթուր Ղազարյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930