Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ոչ թե ռուսատյացություն է, այլ «կրեմլատյացություն». Ալեքսեյ Մալաշենկո

Սեպտեմբեր 05,2018 15:13

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ռուսատյացություն չկա, այնտեղ «կրեմլատյացություն» է: Այս մասին ասել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն: Վերջինս Վրաստանում մասնակցում է «ԶԼՄ-ների դերը տարածաշրջանում վստահության ամրապնդման գործում» հարավկովկասյան միջազգային լրատվական ֆորումին, որտեղ միավորվել են մեդիաինդուստրիայի, իշխանության ներկայացուցիչներ, լրագրողներ և բլոգերներ Վրաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Հայաստանից:

«Գոյություն ունի պետական լեզու, և գոյություն ունի շփման լեզու: Մեզ մոտ՝ Ռուսաստանում, շատ են խոսում ռուսատյացության մասին: Ես եղել եմ Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում: Այստեղ չկա ռուսատյացություն, բայց կա «կրեմլատյացություն»,- ասել է Մալաշենկոն:

Խոսելով Ռուսաստանի և Վրաստանի հնարավոր երկխոսության մասին՝ քաղաքագետը նշել է, որ հաղորդակցվել պետք է՝ անկախ եղած խնդիրներից: «Երբեմն դա չի ստացվում, սակայն մենք պարտավոր ենք շփվել: Այսօր գոյություն ունեն բարդ հանգամանքներ և, հնարավոր է, որ դա երկար ձգվի, սակայն ամենաբարդը հաղորդակցումն ու այդ հանգամանքների պայմաններում շփումն է: Մնացածով, երևի, պետք է զբաղվեն քաղաքագետները: Նայե՛ք ռուսական հեռուստատեսությանը. այնտեղ իրականացվում է մեկ քաղաքականություն, և հեռարձակվում է մեկ քաղաքականություն, իսկ այստեղ մենք կարող ենք խոսել տարբեր թեմաներով»,- ասել է քաղաքագետը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930