Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսամ՝ Սփյուռքի նախկին նախարարն իրավապահներին կհայտնի, թե ուր է գնացել այդ գումարը». Սանասարյան

Սեպտեմբեր 05,2018 15:12

«Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 միլիոն դրամ վերադարձնել պետբյուջե»,-«Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր տեղեկացրեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարությանը պատկանող վերոնշյալ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը Դավիթ Շահբազյանն է: ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքերով օրերս քրեական գործ է հարուցվել:

«Մասնավորապես, ունենք դեպք, երբ Սփյուռքի նախարարությունը հանձնարարել է 70 միլիոն դրամ փոխանցել «Հանրային» հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարահանելու համար, բայց դրանք նկարվել են «Հանրայինի» միջոցներով: Իսկ թե ուր է գնացել այդ գումարը, կպարզեն իրավապահները: Այսինքն, երկու տեղից նույնքան գումար է իբր ծախսվել»,-նկատեց Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով՝ «Հանրային» հեռուստաընկերությունը ՊՎԾ-ին արդեն իսկ տվել է տեղեկանք, որ իր միջոցների հաշվին են ֆիլմերը նկարահանվել. «Հուսամ՝ Սփյուռքի նախկին նախարարն իրավապահներին կհայտնի, թե ինչպես է դա պատահել»:

https://www.facebook.com/aravot.am/videos/470901390058393/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930