ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ, «Մերժիր Սերժին» քաղաքացիական շարժման հիմնադիր Դավիթ Սանասարյանն այսօր «Արմենպրես»-ում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տեղեկություններին, թե ինքը հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի (ըստ որոշ հակասական տեղեկությունների՝ համարվում է «գունավոր» հեղափոխություններ ֆինանսավորող) հիմնադրամներից է ֆինանսավորվում: «Իմ հանդեպ նման մեղադրանք չի հնչեցվել, ես երբեւէ գրանտ չեմ ստացել, դա անհիմն է եւ ինձ ցեխոտելու գործընթաց»,-վստահեցրեց Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ նման բնորոշումներին պատասխանում է ժպտալով. «Այդ անվան հետ ինձ կապելն առնվազն սխալ է: Ողջունում եմ այդ հիմնադրամից (նկատի ունի՝ «Սորոս» հիմնադրամից) դրամաշնորհ ստացածներին եւ իրենց գործը կատարածներին, բայց ես երբեւէ գրանտ չեմ ստացել»:
Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ փողոցում պայքարել է տասը տարի եւ երբեւէ դրա համար գումար չի վերցրել:
https://www.facebook.com/aravot.am/videos/470901390058393/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ