Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԷՑ-ում 300 միլիոն դրամանոց տրանսֆորմատորը օտարել են որպես «ջարդոն». հարուցվել է քր. գործ

Սեպտեմբեր 05,2018 14:44

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում մի շարք խախտումներ են արձանագրվել, որոնց իրավական գնահատականը տալու են քննչական մարմինները: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա նշեց, որ ՓԲԸ-ն երկու տնօրեն է ունեցել, որոնց գործունեությունն ուսումնասիրել են. «Տնօրեններից մեկն ինքնակամ ասել է, որ պատրաստ է վերականգնել այդ գումարը դեպի պետբյուջե»,-տեղեկացրեց Դավիթ Սանասարյանը:

Նա նշեց, որ տնօրենի անունը չի բացահայտում՝ ելնելով անմեղության կանխավարկածից: Մի դեպքում էլ, Դավիթ Սանասարյանի խոսքով, պարզվել է, որ տնօրենը ՓԲԸ-ի աշխատողներին օգտագործել է անձնական նպատակներով. «Աշխատողները տնօրենի տունը կառուցողները չեն, բայց նրա հանձնարարությամբ կառուցել են այդ առանձնատունը»:

Դավիթ Սանասարյանը նաեւ հայտնեց, որ ԲԷՑ-ում հարուցվել է քրեական գործ՝ տրանսֆորմատորի օգտագործման հետ կապված: Սանասարյանի փոխանցմամբ՝ ԲԷՑ-ում 300 միլիոն դրամ արժողությամբ տրանսֆորմատորը փաստաթղթով ճանաչվել է «անպետք» եւ օտարվել որպես ջարդոն՝ 12 միլիոն դրամի դիմաց, մինչդեռ այն հայտնաբերվել է աշխատող վիճակում՝ «Միկմետալ» ՍՊԸ-ում: Այլ մանրամասներ ՊՎԾ ղեկավարը չբացահայտեց:

https://www.facebook.com/aravot.am/videos/470901390058393/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930