past.am. Արդեն քանի օր է ՀՀ նախկին վարդապետի անձի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Որքան էլ որ զարմանալի է, պատճառը Հովիկ Աբրահամյանի սեպտեմբերի 2-ին կատարած այցն էր Արցախի Հանրապետություն: Որոշ լրատվամիջոցներ շրջանառության մեջ դրեցին այն տեսակետը, թե իբր Հ. Աբրահամյանն Արցախ էր գնացել ոչ թե պաշտոնական հրավերով, այլ` սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանում ստանալու համար, թե արդյոք Արցախի Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ նախկին վարչապետը պաշտոնական հրավերք ունեցել է. թե ոչ, Past.am-ը կապ հաստատեց Հովիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, որ ինքը միջոցառումներին մասնակցելու հրավիրատոմս է ունեցել:
Դե ուրեմն ձեր ականջներին օղ արեք ,որ երբեք Աբրահամյանը ոչ մի անգամ չի խաբել, առավել եվս ժողովրդին։ Բավական է չհոգնեցիք այդ մարդուն հետապնդելով։ Գնացեք Հայկոներին, Արարատներին ,ու շատ շատ հետաքրքիր բաներ կա ասելու
պարզաբանելու նրանց մասին։
Դուք ոչ մի անգամ չկասկածեք Աբրահամյանի ազնվության վրա ։Զարմանում եմ դուք չհոգնեցիք անհեթեթ բաներ գրելուց ։Խելացի գտնվեք, ավելի լավ կլինի,որ բոլորը իրենց գործով զբաղվեն։