Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քննչական մարմինն իրավունք չունի Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը պահել». պաշտպան

Սեպտեմբեր 05,2018 14:15

«Հաշվի առնելով վերաքննիչ դատարանի որոշումն առ այն, որ մեղադրանքների մասով գործում է անձեռնմխելիություն, եւ չի կարող իրականացվել քրեական հետապնդում, որեւէ այլ գործողություն, որն ուղղված է քրեական հետապնդմանը, իսկ խափանման միջոցի կիրառումը քրեական հետապնդում է համարվում, օրինական չէ»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայության տարածած տեղեկատվությանը, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը, ասաց Մարտի մեկի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ՝ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ սահմանը հատելու հետ կապված սահմանափակում ունի՞, թե՞ ոչ. «Համենայնդեպս, երեկ՝ մինչեւ ՀՔԾ հայտարարությունը, մենք նման հարցում էինք արել ու դեռ պատասխան չենք ստացել: Հավանական է, որ կլինեն սահմանափակումներ: Գտնում ենք, որ դրանք իրավաչափ չեն: Կարծում ենք, որ անձը արտասահման գնալու խոչընդոտ չպետք է ունենա, եթե կա վերաքննիչ քրեական դատարանի որոշում, ըստ որի՝ նրա խափանման միջոց կալանքը վերացվել է»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Ռոբերտ Քոչարյանի անձնագիրն իրավապահների մոտ է, պաշտպանն ընդգծեց. «Քննչական մարմինն իրավունք չունի անձի անձնագիրն իր մոտ պահել, եթե չկա համապատասխան խափանման միջոց: Սա Սահմանադրական դատարանի որոշում է, որն ընդունվել է 2017թ.-ին»:

https://www.facebook.com/aravot.am/videos/302631010515595/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930