Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն «կողմ» կքվեարկի «Մարտի 1» զոհերի հարազատներին փոխհատուցման նախագծին, բայց իր առաջարկները ներառելուց հետո

Սեպտեմբեր 05,2018 13:45

Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն իր հաջորդ նիստում կքննարկի ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը`2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը: Այս մասին այսօր հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը`հավելելով, որ ՀՀԿ-ն եւս կողմ է նախագծին եւ կողմ է քվեարկելու:

Հիշեցնենք, նման նախագիծ նախորդ գումարման խորհրդարանում ներկայացրել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հետո պարզվեց, նախագիծը համաձայնեցված չէր ոչ ՀԱԿ ղեկավարության հետ, ոչ էլ խմբակցության անդամների: Նախագիծն այն ժամանակ հավանություն չստացավ:

Գեւորգ Կոստանյանն ասաց, որ այժմ շատ տեղին եւ ժամանակային առումով նաեւ հարմար են գտնում նման նախաձեռնությունը: Ավելին`ՀՀԿ-ն առաջարկներ ունի, որպեսզի նախագիծը տարածվի ոչ միայն մարտի 1-ի իրադարձությունների վրա, այլ առհասարակ, բռնությամբ կատարված բոլոր տեսակի հանցագործությունների`նաեւ 1999-ի հոկտեմբերի 27-ի, սահմաններում զոհվածների եւ այլն:

Ալեն Սիմոնյանը վերապահում ուներ. առաջարկեց առանձին նախագիծ ներկայացնել եւ չխառնել քաղաքական հանցանքը, սահմանում զոհված զինվորի դեպքի հետ:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց միջազգային պրակտիկան եւ փաստաթղթերը որոնցով կարգավորվում են նման խնդիրները եւ պնդեց, որ նախագիծը լինի ամբողջական:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930