Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչական իրավախախտման դեպքում, տուգանքը շուտ վճարելու պարագայում, տուգանքը 50%-ով կկրճատվի. նախագիծ

Սեպտեմբեր 05,2018 12:33

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկած նախագծին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին:

Նախագծով, վարչական իրավախախտման դեպքում, տուգանքը շուտ վճարելու պարագայում, տուգանքը 50%-ով կկրճատվի:

Ըստ առաջարկվող օրինագծի՝ վարչական իրավախախտումների դեպքում խախտողի կողմից տուգանքը պետք է վճարի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում՝ գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: Այսինքն՝ տուգանքները վճարելու համար խախտողին տրամադրված է 15-օրյա ժամկետ։

 

Գործող օրենսդրությամբ, վարչական տուգանքի վճարման 15-օրյա ժամկետ սահմանելն իրավական հետեւանք ուներ այն ժամանակ, երբ նշված ժամկետում չվճարելու դեպքում տուգանքի մայր գումարի վրա տույժ էր գումարվում: «Բայց համապատասխան օրենսդրական փոփոխությունից հետո այլեւս տույժեր չեն ավելանում, ուստի տուգանքի վճարման 15-օրյա ժամկետի սահմանումը կրում է ձևական բնույթ»,- պարզաբանեց Միհրան Պողոսյանը:

Իր առաջարկած 50 տոկոս-ի արտոնություն տալու մասով էլ պատգամավորը նկատեց`այդպիսով նաեւ բյուջետային մուտքերն են ավելանում եւ հարկադիր կատարումն է պակասում:

Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ կառավարությունը առաջարկը ստացել է միայն առաջին մասով ու դիտողություն չունի: «Ինչ վերաբերում է 50 տոկոսի արտոնությանը, այս առաջարկը քննարկման առարկա չի դարձել կառավարությունում: Դրա մասով դիրքորոշում չեմ կարող հայտնել, պետք է քննարկման առարկա դարձնենք կառավարությունում»:

Հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ պատգամավորներին կոչ արեց դրական եզրակացությամբ տանել նախագծին նաեւ ԱԺ լիագումար նիստում` նկատելով նաեւ, որ կառավարությունը չի կարող դրական եզրակացություն չտալ, քանի որ սա բխում է նաեւ կառավարության շահերից. «Խրախուսական այսպիսի նորմերի առկայությունը բոլորի շահերից է բխում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930