ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հրամաններով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:
Ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետի պաշտոնին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Մհեր Խուրշուդյանը ս/թ սեպտեմբերի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի պաշտոնին, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի պաշտոնին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի այլ հրամաններով Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Դանիելյանը ս/թ սեպտեմբերի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է Արագածոտնի մարզային բաժնի պետի պաշտոնին, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հրանտ Աբազյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի պաշտոնին:
Մեկ այլ հրամանով էլ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ Արտակ Մարտիրոսյանը ս/թ սեպտեմբերի 3-ից փոխադրման կարգով նշանակվել է Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն