Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրվում է, որ համեմատաբար ցածր աշխատավարձ ստացող խմբերի համար եկամտահարկի դրույքաչափը կհավասարեցվի շահութահարկի դրույքաչափին. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 05,2018 12:22

Հաջորդ տարվանից Հայաստանում սպասվում է եկամտային հարկի նվազեցում։ Բայց դեռ մեծ հարց է, թե այն որքանով կնպաստի հասարակության վճարունակ պահանջարկի իրական բարձրացմանը։

Չնայած Հարկային օրենսգիրքը դեռեւս լիարժեք չի մտել գործողության մեջ, այնուհանդերձ այն հերթական անգամ կփոխվի։ Իշխանափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված նոր իրողությունների պայմաններում կառավարությունը պատրաստվում է վերանայել փաստաթուղթը։

Թեպետ այս փուլում խոսվում է հիմնականում մեղմացումների մասին, այնուհանդերձ այնպես չէ, որ, այսպես ասած, ծանրացումներ չեն լինելու։ Կառավարությունը մտադիր է եկամտային հարկի կորուստները փոխհատուցել հիմնականում սպառողական հարկերի ավելացման հաշվին։ Խոսքը վերաբերում է մասնավորապես ակցիզային հարկին։

Ինչպես հայտնի է, եկամտային հարկի գործող դրույքաչափերը կիրառության մեջ են տարեսկզբից։ Դրանց համաձայն՝ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում եկամտային հարկը կազմում է 23, իսկ 150 հազարից մինչեւ 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս։ Դրանից բարձր եկամուտ ունեցողները հարկվում են 36 տոկոսով։

Քննարկվում են եկամտային հարկի դրույքաչափի պակասեցման տարբեր սցենարներ։ Սակայն մի բան պարզ է, որ դրա էական փոփոխության հավանականությունը չափազանց փոքր է։ Պետական բյուջեի եկամուտների կատարողականի կախվածությունն այս հարկատեսակից բավականաչափ մեծ է։ Այն բյուջետային խոշոր մուտքեր ապահովող երկրորդ հիմնական հարկատեսակն է՝ ավելացված արժեքի հարկից հետո։ Ուստի հազիվ թե կարելի է լուրջ ակնկալիքներ ունենալ։

Ամեն դեպքում, ենթադրվում է, որ համեմատաբար ցածր աշխատավարձ ստացող խմբերի համար եկամտահարկի դրույքաչափը կհավասարեցվի շահութահարկի դրույքաչափին։ Այլ կերպ ասած՝ կլինի 20 տոկոս։

Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է ավելացնել հասարակության եկամուտները։ Այլ հարց է, թե որքանով կհաջողվի հասնել դրան։ Նամանավանդ հաջորդ բյուջետային տարում պետական հատվածում կարծես աշխատավարձերի մասսայական բարձրացումներ չեն ակնկալվում։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930