Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուսինե Բադալյան. «Փաշինյանի թիմի անդամները մեծ, զգալի, լուրջ սայթաքումներ չեն ունեցել». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 05,2018 12:09

Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով, որի կազմի մեջ են մտնում ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը եւ հեղափոխությանը մասնակցած քաղաքացիներ։ Նրանցից մեկն էլ ռադիո եւ հեռուստահադորդավարուհի Լուսինե Բադալյանն է, ում հետ զրուցել է «Ժողովուրդ» օրաթերթը։

– Լուսինե՛, քաղաքականություն մուտք գործելու որոշումը վաղո՞ւց էիք կայացրել, թե՞ ամեն բան հանպատրաստից ստացվեց։

– Գիտե՞ք՝ գործունեությանս հետեւողներն ասում են, որ ամենեւին զարմացած չեն իմ այդ որոշումից, նրանց համար պարզ էր, որ վաղ թե ուշ հենց այդպես էլ լինելու էր։ Ի դեպ, այնպես չէ, որ նախկինում պատրաստ չէի քաղաքական գործունեության, պարզապես առաջարկվող պայմաններն ինձ համար ընդունելի չէին։ Իսկ հիմա երկրում իրավիճակ է փոխվել։

– Հիմա հաճախ են մտահոգություններ հնչում առ այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմի սկսնակ անդամները պարբերաբար կատարում են այնպիսի հայտարարություններ, որոնք պատիվ չեն բերում այս կառավարությանն ու վարչապետին; Ի՞նչ կասեք։ Տեսնո՞ւմ եք նման վտանգ։

– Ես այդ մասին շատ երկար եմ մտածել եւ եկել եմ այն եզրահանգման, որ Փաշինյանի թիմի անդամները մեծ, զգալի, լուրջ սայթաքումներ չեն ունեցել։ Իհարկե, փոքրիկ կիքսեր եղել են, որոնք ուռճացվել են։ Բանն այն է, որ մարդկանց մի խումբ ինտենսիվորեն փնտրում է թերություններ, խոշորացույցով հետեւում է, թե ով որտեղ պետք է սայթաքի, եւ այդ դեպքում ուզում ես հարցնել՝ նախկին իշխանության օրոք վրիպումներ չե՞ն եղել, ամեն ինչ իդեալակա՞ն է եղել, որ հիմա այսքան մեծ դժվարությամբ ենք մարսում որեւէ մեկի «շեղումը», որն, ի դեպ, հանգիստ կարելի է շտկել։ Ընդ որում, նախկինում եղել են այնպիսի սայթաքումներ, որոնք բերել են սարսափելի հետեւանքների։

Իսկ, առհասարակ, կարեւոր է ոչ թե խոսքով մարդկանց ինչ-որ բան ապացուցել, այլ գործով։ Փաշինյանի թիմն այդպես էլ անում է։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930