Հայաստանի ազգային ագրարային համալսարանում խախտումների հետքերով ներկայում ընթանում են ՀՀ պետական վերահսկողական ծառայության ստուգումները: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
«Ագրարային համալսարանում գնումների եւ աշխատավարձերի ոլորտում բազմաթիվ խախտումներ կան: Պարզ չէ՝ ո՞ւմ եւ ինչի՞ հիման վրա են աշխատավարձ տվել: Համալսարանն ունի տնտեսություններ, որտեղ եւս անմխիթար վիճակ է»,-տեղեկացրեց Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ համալսարանը տնօրինում է անասնաֆերմաներ, որոնք փորձաքննությունների համար են, սակայն պարզ չէ՝ ինչպե՞ս են դրանք օգտագործվել. «Չկան գործողությունների ակտերը: Տարիներ շարունակ համալսարանում վատնվել են պետական միջոցները»:
Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին, Դավիթ Սանասարյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրությունները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ աշխատակիցներն արձակուրդում են եղել. «Շուտով ուսումնասիրություններ կլինեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ