Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ տեսնում, որ նոր իշխանությունները Ռուսաստանի հետ խնդիր ունեն, այդ Մոսկվան խնդիր ունի մեր նոր իշխանությունների հետ». Արա Պապյան. «Ժամանակ»

Սեպտեմբեր 05,2018 11:55

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի խոսքերով՝ Հայաստանի ներքաղաքական հարցերը Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ առհասարակ չպետք է քննարկվեն. «Դա ինքնիշխանության հարց է, կլինի 10 թե 20 տարի առաջվա հարց՝ մեր որոշելիքն է, եթե վաղեմության ժամկետ կա քրեական պատասխանատվության, մարդիկ դրա համար պատասխանատվություն չեն կրի, բարոյական պատասխան կտան, եթե ոչ՝ ապա քրեական։ Ես չեմ հասկանում, թե ինչ նպատակ ունի նման միջամտությունը, դա բացահայտ ճնշում է Հայաստանի վրա, հետո էլ շահագրգռությունը չեմ հասկանում՝ արդյոք Մոսկվայում մտածում են, որ իրենց համար ոչ ցանկալի բաներ կբացահայտվեն»։

Լավրովի նման աջակցությունը Քոչարյանին, ըստ Պապյանի՝ վտանգավոր չէ, բայց անընդունելի է. «Որովհետև անտրամաբանական է հենց հայ-ռուսական հարաբերությունների առումով, դա վնաս է հասցնելու հայ-ռուսական հարաբերություններին։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում այդ մարդու նկատմամբ բացասական վերաբերմունք կա՝ հասարակության առնվազն 70-80 տոկոսի կողմից։ Այսինքն` հանուն ինչ-որ անձի դնել ու առանց այդ էլ խնդրահարույց հարաբերություններին վնաս տալ՝ ինձ համար հասկանալի չէ։ Այստեղ արդեն կոնկրետ Քոչարյանի անձը չէ, այլ մտավախություն կա, որ ռուսները չեն ուզում, որ ինչ-որ բան բացահայտվի, թե չէ, իրենց Քոչարյանի ճակատագիրը չի հուզում»։

Արդյոք հայ-ռուսական հարաբերություններում այժմ առկա են խնդիրներ, Արա Պապյանը նշեց. «Ես չեմ տեսնում, որ նոր իշխանությունները Ռուսաստանի հետ խնդիր ունեն, այդ Մոսկվան խնդիր ունի մեր նոր իշխանությունների հետ։ Պայքարը կոռուպցիայի դեմ Մոսկվան ընկալում է պայքար իր դեմ, պայքարը հանցագործության դեմ՝ պայքար իր դեմ։ Այսինքն` սա Մոսկվայի խնդիրն է մեր նոր իշխանությունների հետ։ Հայաստանի կողմից որևէ բան չի արվել, օրինակ` ռուսական ռազմաբազան շարունակում է մնալ, Ռուսաստանի սահմանապահ զորքերը վերահսկում են մեր սահմանը, մենք Վրաստանում կայանալիք զորավարժություններին չենք մասնակցում։ Այսինքն` որևէ բան չի արվում ռուսների դեմ, բայց իրենք են դեմ տրամադրված և, բնականաբար, անընդհատ ինչ-որ պատճառ են ման գալիս»։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930