Էլիստայում ավարտվում է բռնցքամարտի աշխարհի ուսանողական առաջնությունը: Հայաստանի վեց ներկայացուցիչներից 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը եւ 91 կգ Հենրիկ Սարգսյանը երեկ կիսաեզրափակչում հաղթել են, համապատասխանաբար, ռուսաստանցի եւ մոլդովացի մրցակիցներին եւ անցել եզրափակիչ: Նրանք ապահովել են առնվազն արծաթե մեդալ: Նույն փուլում Անուշ Գրիգորյանը պարտություն է կրել՝ բավարարվելով բրոնզե մեդալով: ՀԲՖ-ն տեղեկացնում է, որ այսօր եզրափակչի ուղեգրի համար պայքարելու է նաեւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ