Գյումրու Աբովյան փողոցում տեղակայված է Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, որը Հայաստանի առաջին մանկական թատրոնն է: Թատրոնի դերասան Ժոր Պետոյանն ասում է, որ Գյումրու տիկնիկային թատրոնն իր գործունեության մեկնարկը սկսել է ռեժիսոր Հ. Դյոզալյանի «Հեղափոխական Տանյան», «Կապիկն ու հայելին» պիեսներով: Ի դեպ, թատրոնում պահվում է հին ազդագիրը: Թատրոնի հետ ժամանակին համագործակցել է նաեւ Վարդան Աճեմյանը: Գյումրու տիկնիկայինը այսօր էլ ակտիվ գործում է:
Լուսանկարները՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
04.09.2018