Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի Տերտերի (Թարթառ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Դադաշով Քենան Հեսրեթ օղլուն (Dadaşov Kənan Həsrət oğlu):
Զինծառայողի մահվան մասին սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվել սեպտեմբերի 4-ի առավոտվանից:
Քենանը Ադրբեջանի Աստարայի շրջանի Փելիքեշ գյուղի բնակիչ էր: Ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի հետ զրույցում գյուղի ՏԻՄ ղեկավարը հաստատել է տեղեկությունը: Նա հավելել է, որ «Ըստ իրենց լսածի՝ թշնամու կրակից է զոհվել, դիակը դեռ գյուղ չեն բերել»:
Դեպքի առիթով Ադրբեջանի ՊՆ-ն դեռ ոչինչ չի հայտնել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմինֆո»-ի կայքում: