«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում իր քարոզարշավը կսկի Նուբարաշեն համայնքից, սեպտեմբերի 10-ին: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց այդ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:
Լրագրողները տիկին Զոհրաբյանից հետաքրքրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի աղմկահարույց հայտարարություններից, որոնք վերաբերում էին հանրությունը սեւ-սպիտակի բաժանելուն, ՔՊ-ի թիմի առջեւ «խաղ չլինելուն»: Նաիրա Զոհրաբյանը վերահաստատեց իր կարծիքը՝ «մեր երկրում իմ ու քո չի կարող լինել, հասարակությունը չի կարող սեւի եւ սպիտակի բաժանվել»: Նա սակայն հորդորեց ներողամիտ լինել Հայկ Մարությանի նկատմամբ, քանզի վերջինս քաղաքական ասպարեզում առաջին քայլերն է անում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ