«Սասնա Ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը դեմ է նույնանուն կուսակցություն ստեղծելուն:
«Ես չեմ մտել գունդ՝ հանուն իշխանության կամ աթոռի: Եղել է հարց՝ հողերը կորցնելու, իմ պահանջը դրա մեջ է եղել, որ էս երկիրը դառա այնպիսին, ինչպիսին 2000 տարի առաջ էր»,-ասում է նա:
Թաթուլ Թամրազյանի խոսքով, ճիշտ կլիներ նախապես ժողով հրավիրել եւ քննարկել հետագա անելիքները:
«Որոշ անձինք որոշում են ամեն ինչը, ես այդ պահելաձեւը չեմ ընդունում: Ընդհանուր ժողով չի եղել եւ ոչ ոք իրավունք չունի խոսելու Սասնա Ծռերի անունից»: