Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չինչինի դպրոցի տնօրենը պաշտոնը թողնելով՝ Մոսկվայում լավ գործի է անցնելու

Սեպտեմբեր 04,2018 17:03

Օգոստոսի 27-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել օգոստոսի 27-ից լուծարել «ՀՀ Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Հայրապետյանի հետ 2017թ. օգոստոսի 30-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: 2017թ. օգոստոսի 30-ին Տավուշի մարզպետ (այժմ՝ նախկին) Հովիկ Աբովյանը Ա. Հայրապետյանին դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակելով՝ նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքել 5 տարի ժամկետով:

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանից տեղեկացանք, որ Ա. Հայրապետյանը ցանկություն է հայտնել պաշտոնից ազատվել, քանի որ հիմնական բնակության է մեկնում Ռուսաստան: Ա. Հայրապետյանին հարցրինք, թե ինչքան էր իր աշխատավարձը, Ռուսաստանի որ քաղաքն է մեկնելու: Նա ասաց, որ իր աշխատավարձը 140 հազար դրամ էր, ինքը դժգոհ չէր դրանից, մեկնում է Ռուսաստանի մայրաքաղաք, ոչ բանվորական աշխատանքի, Մոսկվայում իր աներձագը սեփական գործարանի ունի:

Օգոստոսի 31-ին մարզպետ Վ. Ղալումյանը որոշում է ընդունել մինչեւ մրցույթով թափուր պաշտոնը զբաղեցնելը 2018թ. օգոստոսի 31-ից Գուժ Գագիկի Գաբրիելյանին նշանակել «Տավուշի մարզի Չինչինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր:

Նշենք, որ Չինչինի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 35 աշակերտ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Չինչինի դպրոցի շենքի լուսանկարը՝ դպրոցի ինտերնետային կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930