«Իմ տեսակով ֆանատիկ եմ եւ պատրաստ եմ ցանկացած առաքելության անձնազոհության գնով: Պատրաստ եմ ամեն ինչի, միայն այս վստահությունն արդարացնեմ»,- «Մոսկվա» կինոթատրոնում Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուների հավաքի ժամանակ ասաց ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց հաղթանակի դեպքում Երեւանից ոչ ոք եւ ոչինչ չեն գողանալու, ինքն ավելի խիստ է լինելու, քան ոստիկանությունը:
Անդրադառնալով իր՝ կառավարման համակարգում բավարար փորձառություն չունենալու մասին քննադատություններին էլ, տիկին Զոհրաբյանը հեգնանքով նկատեց՝ «Այո, կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձառություն չկա»: Նաիրա Զոհրաբյանը բացելով փակագծերը, ասաց, որ արդեն իսկ ներդրողներ կան, ովքեր ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում պատրաստ են Երեւանում լուրջ ծրագրեր իրականացնեն:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տիկին Զոհրաբյան Կարող եք ցույց տալ մի համայնք ,որտեղ ԲՀԿ- իկողմից տրամադրված տրակտոները աշխատում են:Օրինակ Արարատ գյուղին տրամադրված 6 տրակտորներից 5 -ը ընտրության հաջորդ օրը հետ տարաք