Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը խիստ հանձնարարել է կաշառք չբաժանել

Սեպտեմբեր 04,2018 16:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում էր Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում կուսակցության ավագանու անդամի թեկնածուների հետ:

Իր ելույթում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ Երեւանի ու երեւանցիների համար բազմաթիվ խնդիրներից իրենք առանձնացրել են 6-ը: Դրանք ամրագրված են նախընտրական ծրագրում, ծրագիրն էլ տպագրության փուլում է: «Մեր խոսքը գործ է, մենք գործի մարդ ենք». Գագիկ Ծառուկյանի ավանդական կարգախոսները այսօր էլ ուժի մեջ է ու եթե երեւանցիները վստահեն ԲՀԿ-ին, Գագիկ Ծառուկյանը հավաստիացնում է՝ ընտրությունների հաջորդ օրվանից սկսելու են աշխատել:

Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը Երեւանի համար իրենց առանձնացրած 6 առաջնահերթություններից 3-ի մասին նշեց. բազմաբնակարան շենքերի վերելակների խնդիրը, տրանսպորտի խնդիրները եւ Երեւանում բնակարանաշինության խնդիրները:

 

Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ այնպիսի բնակարանաշինական ծրագրեր են իրականացնելու, որ երեւանցին ի վիճակի լինի բնակարան գնել 17 հազար դոլարով, հիփոթեքային վարկի դեպքում էլ ընդամենը 2%-ով վարկ կտրամադրեն: «Չենք եկել օգտվելու, այլ գալիս ենք պատասխանատվություն կիսելու»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաեւ իրենց կողմից ընտրակաշառքներ բաժանելու մասին բոլոր խոսակցություններին: Ասաց, որ խիստ հանձնարարել է՝ որեւէ տեսակի կաշառքներ չեն բաժանվելու, իրենց կողմից ընտրակաշառքներ բաժանելու բոլոր խոսակցություններն էլ ինքը համարում է ավելորդ խոսակցություններ: Նաեւ նկատեց, որ իրենց ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը նման գումարներ էլ չունի, որպեսզի ընտրակաշառք բաժանի:

Գագիկ Ծառուկյանը կողմ է, որ ընտրակաշառք բաժանողները ձերբակալվեն, ուստի սեպտեմբերի վերջին կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստում Ծառուկյան դաշինքը կողմ կքվեարկի ընտրակաշառքի բաժանումը խստացնող քրեական պատասխանատվության մասին նախագծին:

Գագիկ Ծառուկյանը նաեւ դրվատանքով խոսեց ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի մասին. «Մենք պատահական թեկնածու չենք դրել, բոլորն էլ ճանաչում են նրա աշխատանքը թե ներսում, թե դրսում»:

Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ամեն ինչով աջակցելու է Նաիրա Զոհրաբյանին, լինելու է նրա կողքին, որպեսզի նրա ստեղծած վստահությունը կրկնապատկվի:

ԲՀԿ առաջնորդի կողմից դրվատանքի խոսքերի արժանացան նաեւ ցուցակի երկրորդ եւ երրորդ համարները՝ Պետրոս Ղազարյանն ու Արման Աբովյանը: Գագիկ Ծառուկյանը նաեւ հորդորեց իր թիմակիցներին ուժեղ լինել եւ ցեխ չշպրտել այլ թեկնածուների վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Իսկ երբևիցե ընտրակաշառք բաժան էլ եք?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930